JTI-ում (Japan Tobacco International) մենք հավատում ենք ազատությանը։ Մեր կարծիքով՝ հնարավորություններն անսահման են, երբ կա ընտրության հնարավորություն։ Վերջին 20 տարին մենք անց ենք կացրել նորարարելով, մեր սպառողների համար նոր արտադրատեսակներ ստեղծելով, որպեսզի նրանք ունենան ընտրության հնարավորություն։ Այս ճանապարհին դարձել ենք աշխարհի 130 երկրներում շուկայի մասնակից։

Մենք շրջանավարտներին առաջարկում ենք  համաշխարհային պրակտիկա ձեռք բերելու եզակի հնարավորություն:

Make It Bright 2021-ը ոգևորիչ մարտահրավեր է, որը կմիավորի 32 երկրի ներկայացուցիչների: Ընտրված լավագույն թիմը հնարավորություն կունենա 6-ամսյա վճարովի պրակտիկա անցնել մեր գրասենյակներից մեկում և կստանա այլ զարգացման հնարավորություններ։

Մարտահրավերի հիմնական նպատակներն են.

- Մասնակիցների հետ կիսվել փորձով, որը արժեքավոր կլինի իրենց հետագա մասնագիտական զարգացման համար

- Մասնակիցներին տրամադրել նոր մարտահրավերներով և հնարավորություններով լի ծրագիր

- Մասնակիցներին առաջարկել մասնագիտական աջակցություն և հետաքրքիր գործարար միջավայր

- Մասնակիցներին հնարավորություն ընձեռել ձեռք բերել համաշխարհային փորձառնություն

Հիմնական պահանջները․

- Դիմորդները պետք է լինեն 18-24 տարեկան, և եթե նրանք ներկայումս սովորում են, ապա Մարտահրավերին մասնակցելու գրանցման հայտը ներկայացնելու պահին պետք է սովորեն իրենց ուսումնական ծրագրի վերջին կամ նախավերջին կուրսերում

- Հետ-բուհական կրթությունը շարունակող (օրինակ՝ ասպիրանտուրա կամ MBA) ուսանողները չեն կարող մասնակցել մարտահրավերին

- Դիմորդները պետք է չունենան 2 տարուց ավելի լրիվ դրույքով աշխատանքային փորձ։ Փորձառնությունները, ուսումնառությունները, ամառային աշխատանքները և ինքնազբաղվածությունը լրիվ դրույքով աշխատանք չեն համարվում։

- Դիմորդները պետք է ունենան անգլերենի իմացության բարձր մակարդակ և կարողանան  առանց դժվարության հասկանալ, կարդալ, գրել և հաղորդակցվել անգլերեն լեզվով

- Դիմորդները պետք է լինեն ստեղծագործ և նորարար

Եթե դուք բավարարում եք մեր պահանջներին, ապա միացեք մեզ www.makeitbright.com կայքում։ Գրանցվեք, ստեղծեք 2 հոգուց բաղկացած թիմ, ընտրեք իրական JTI-ի Բիզնես մարտահրավեր և ներկայացրեք ձեր գաղափարները համաշխարհային հարթակում:

Գրանցման վերջնաժամկետ` մայիսի 31, 2021։

Մենք չենք խնդրում ձեզ խթանել մեր ապրանքանիշերի կամ ապրանքների տարածմանը:

Մասնակցության վճար կամ այլ վճարում չի պահանջվում:

Վայելիր այս հիանալի և յուրօրինակ հնարավորության ամեն քայլը։

Միացիր գաղափարին և Բացահայտիր ավելին

#MakeItBrightChallenge

16 Ապրիլ, 2021 15:45
174
; ;