Մեծ Բրիտանիան հայտարարել է կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին, որն առաջին անգամ նկատվել է Հնդկաստանում։ Այն կարող է ավելի վարակիչ լինել, քան բրազիլական և հարավաֆրիկյան տարբերակները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Հանրային առողջության պահպանության վարչության հաղորդագրությանը: «Տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում, ունի մի քանի մուտացիաներ»,- հայտնել են գործակալությունից: Նշվում է, որ Բրիտանիայում հայտնաբերվել է այս շտամով վարակման 77 դեպք: Գրասենյակը հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր միջոցները հանրային առողջությունը պաշտպանելու համար, միեւնույն ժամանակ կուժեղացնի հսկողությունը կորոնավիրուսով հիվանդների շփումների բացահայտման համար:

16 Ապրիլ, 2021 16:16
195
; ;