Ժնև, Հռոմ, Մոսկվա ու Տորոնտո՝ ցանկն ամբողջական չէ, աշխարհի 15 քաղաքում հայ ռազմագերիներին վերադարձնելու պահանջով լուռ ակցիաներ են անցկացվել: Արշավին միացել է նաև Փարիզը: «Շարժում» ընկերակցության հրավերով, ֆրանսաբնակ հայերը՝ Փարիզի հանրահայտ Պլաս դե լա Ռեպուբլիք հրապարակից աշխարհին կոչ են արել միջամտել հայ ռազմագերիների ազատման խնդրին: Այս ամսին հայտնում է 1lurer.am-ը:

Բողոքի ակցիայի մասնակիցները ընդգծել են՝ Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում հայ ռազմագերիներին, այլև խախտում է Ժնևի կոնվենցիայով ամրագրված` գերիների նկատմամբ վարվեցողության կանոնները:

Մասնակիցները կոչ են արել Ֆրանսիային՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, օգտագործել ամբողջ հեղինակությունը՝ ռազմագերիների վերադարձը և մարդասիրական դրույթների իրականացումն ապահովելու համար:

Դրոշներով, «Արթնացի՛ր, աշխա՛րհ», «Կա՛նգ առ, նո՛ր Հիտլեր» գրառումներով ակցիա է անցկացվել նաև Միացյալ Նահանգների արևմտյան ափում՝ Լոս Անջելեսում: Մասնակիցները վստահեցրել են՝ ակցիաները շարունակական են լինելու, և շարժումը պետք է համախմբի սփյուռքը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

16 Ապրիլ, 2021 21:27
336
; ;