Ապրիլի 17-ին, ժամը 02:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի մոտակայքում գտնվող կրպակում։ Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում՝ մոտ 30 քմ տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։44-ին, մարվել՝ 02։59-ին։ Այրվել են կախովի առաստաղ, երկու պահարան, մասամբ՝ 4 սառնարան և ջերմահարվել՝ թթվածնի և գազի 2 բալոն (20 կգ և 3 կգ)։

514