Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, ապրիլի 19-20-ը՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը` շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 21-ը, պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Եղանակի կանխատեսում

Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում այսօր, վաղը` ապրիլի 17-ին, 18-ի գիշերը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի +23...+25, երեկոյան` +20...+22 աստիճան։



 

359