Նախատեսվում է ուժեղացնել դիտարկումներն այն հատվածներում, որոնք սահմանակից են կամ տեսանելի են ադրբեջանական կողմից։

Արցախում առաջիկայում նոր հենակետեր կբացվեն միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհներին։ Տեղեկությունը հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից։

Տեղեկացվում է, որ Շուշի-Ստեփանակերտ միջպետական մայրուղու, ինչպես նաև Ստեփանակերտ-Շոշ ճանապարհահատվածի հենակետերում ծառայություն իրականացնող վերակարգերին այցելել է ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը:

«Ոստիկանության պետը հետևել է ծառայության ընթացքին, հետաքրքրվել խնդիրներով, տվել մի շարք հանձնարարականներ:
Արտեմ Հարությունյանի հավաստմամբ` առաջիկայում նախատեսվում է նոր հենակետեր բացել միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհահատվածներում, բարելավվել սոցիալ-կենցաղային պայմանները, ուժեղացնել դիտարկումներն այն հատվածներում, որը սահմանակից կամ տեսանելի է ադրբեջանական կողմից»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ ՆԳ նախարարության ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ռեժիմով շուրջօրյա հերթապահություն իրականացնել միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում:

 

17 Ապրիլ, 2021 16:08
214
; ;