SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Մկրտչյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված ավագ քննիչ  Գևորգ Խլոյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով որպես կասկածյալ ձերբակալվել է Երևանի բնակիչ, 54-ամյա Արմենակ Խաչատրյանը, ում  երեկ վնասազերծել էին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Վահրամ Խաչատրյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Անանյանի գլխավորությամբ:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Խլոյանի որոշմամբ Ա. Խաչատրյանը ձերբակալվել է:  

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12մմ տրամաչափի 20 հատ որսորդական փամփուշտ, ուղղանկյունաձև սապոնիկ 2 կլորավուն զանգված, 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ, 6 որսորդական փամփուշտ,  «Ֆ1» 4 նռնակ, 5 պայթուցիչ, 2 հատ 7,62 մմ տրամաչափի  փամփուշտների առկայությամբ տուփեր, թվով 30 հատ փամփուշտների  պարունակությամբ բաց տուփ, 19 հատ 12 մմ տրամաչափի որսորդական փամփուշտ, «ԱԿՍՈւ» տեսակի ինքնաձիգ, 1 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ, 3 լիցքավորված  փամփշտատուփ, «ԻԺ» 12 տեսակի կարճեցված փողով որսորդական հրացան և տաբեր տեսակի զինամթերք:

Ոստիկանների կողմից  կատարված օպերատիվ  և  հմուտ  պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում, բարեբախտաբար,  տուժածներ չկան: 

 

543