Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  36.6-րդ կմ հատվածում բախվել են  Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 43-ամյա Գարիկ  Հովսեփյանի վարած ВАЗ 21150 մակնիշի և 25-ամյա Արման Մկրտչյանի վարած  Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ Ա. Մկրտչյանի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ,  66-ամյա Վահրամ Մկրտչյանը, 50-ամյա Նարինե Միդոյանը և 58-ամյա Հովիկ Միդոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհի ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար  Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Վթարի մասին ՃՈ 1-877 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորութայմբ: 

633