Խաչիկ Պողոսյանը 2,5 տարի առաջ վնասել է իր ձախ աչքը, աջ աչքն էլ վնասվել է 6 տարեկանում։ Երիտասարդին այս պահին անհրաժեշտ է երկու վիրահատություն, վիճակն օր օրի վատանում է։

«2,5 տարի առաջ վնասել եմ ձախ աչքս, արվել է 7 վիրահատություն։ Ինձ Հայաստանում էլ հույս չէին տալիս, որ ինչ-որ բան կգնա դեպի լավը։ Եկել եմ Մոսկվա, արվել է արդեն մեկ վիրահատություն, տեսողությունս արդեն գնալով լավանում է։ Աջ աչքս վնասվել է 6 տարեկանում։ արվել է մեկ վիրահատություն էլ՝ աջ աչքին։ Հիմա ինձ պետք է եւս 2 վիրահատություն, մեկը՝ աջին, մյուսը՝ ձախին։ Խնդրանքով դիմում եմ բոլորիդ, ով ինչով կկարողանա, խնդրում եմ՝ օգնեք ինձ։ Վիճակս օր օրի վատանում է: Եթե չեք կարող գումարով օգնել, ապա կխնդրեմ տարածել տեսանյութը, որպեսզի գտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն: Նույնիսկ չնչին փոխանցումները գումարվելով՝ օգնելու են ինձ»,- ասում է Խաչիկ Պողոսյանը։

Երիտասարդի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 094805535 (whatsapp)։

ID Bank 4318290091482360 KHACHIK POGHOSYAN

(PayPal) [email protected]

Vtb 16008061034000 AMD

16008061034001 USD

16008061034002 EUR

16008061034003 RUR

 

1229