«Իհարկե,  արտահերթ ընտրություններում ես իմ մասնակցությունն ունենալու եմ: Մեր ծրագերում փոփոխություններ չկան: Ես ինչպես ներգրավված եմ եղել «Իմ քայլի» ցուցակում, և այս տարիների ընթացքում նաև իմ կողմից  իրացրել եմ մեր քաղաքական թիմի հայտարարած հեռանկարի ուղղությամբ իմ մասնակցությունը, որևէ բան չի փոխվել»,- այս մասին Araratnews.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անրդանիկ Քոչարյանը պարզաբանելով, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդգրկված է լինելու «Իմ քայլը» խմբակցության ցուցակում, թե ոչ:

Բնականաբար, երբ Հայաստանում եղավ իշխանափոխություն քաղաքական թիմը դրել է նպատակներ, իսկ նպատակները կիսատ թողնել չի կարելի»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Հայկ Մագոյան

 

19 Ապրիլ, 2021 17:04
462
; ;