ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ապրիլի 17-ին Վայոց ձոր մարզում էր։ Այցի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել Գետափ համայնքի գերեզմանատանը, ուր վարչապետն այցելել էր զոհվածների հիշատակը հարգելու։ Զոհերից մեկի եղբայր ներկայացած անձը չէր թույլատրել Նիկոլ Փաշինյանին մոտենալ զոհերի շիրիմներից մեկին։

Այսօր պարզվել է, որ զոհվածը Եղոյան Կարենն է, ում հորեղբայրրը՝ Աշոտ Եղոյանը, իր ֆեյսբուքյան էջում ներողություն է խնդրում Նիկոլ Փաշինյանից տեղի ունեցած դեպքի համար եւ ասում, որ հիշյալ անձը իրավունք չուներ նման կերպ պահել իրեն, եւ որ նա   ընդդիմության քաղաքական պատվերն է կատարել։

«Արման ջան, դու ասում ես, թե բոլոր իրավունքները ունես, իսկ ես քեզ որպես Կարենի հորեղբայր ասում եմ՝ դու ոչ մի իրավունք չունեիր քեզ նման կերպ պահեիր ու թույլ չտայիր, որ մեր երկրի վարչապետը խոնարվեր ու ծաղիկներ դներ  իմ եղբոր որդու շիրիմին, ասեմ ավելին՝ դու ոչ թե որպես հարազատ, այլ հարազատի անվան տակ։
Քողարկվելով,  լինելով քաղաքական բեվեռի հակառակ կողմի ներկայացուցիչ՝ դու  կատարել ես ընդամենը 17 քաղաքական պոռնիկների պատվերը, որի համար դեռ շատ ես զղջալու: Ես, որպես զոհված զինծառայողի հորեղբայր, ներողություն եմ խնդրում երկրի վարչապետից ու Գետափի ողջ հասարակությունից:
Հարգանքներով՝ Աշոտ Եղոյան», - գրել է նա։

Civic.am-ը կապվել է  Աշոտ Եղոյանի հետ, ով ասել է, որ գրառմանը ավելացնելու ոչինչ չունի։

19 Ապրիլ, 2021 19:30
5868
; ;