Ապրիլի 19-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5704 քաղաքացու հետազոտություն, որից 728-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2612 դեպք: Կատարվել է 23 159 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Ապրիլի 19-ից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը:

ԱՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի, դիմել ԱՀ առողջապահության նախարարության 

«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել (047) 94-34-62 հեռախոսահամարին։

Առողջապահության նախարարության թեժ գիծն է 30 03 կարճ հեռախոսահամարը:

20 Ապրիլ, 2021 12:03
92
; ;