Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, մենահամերգով կներկայանա Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա մայիսի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Մենք գալիս ենք Հայաստան: Շատ ուրախ կլինենք ձեզ տեսնել Երևանում կայանալիք մեր առաջին համերգին: Սեր, սեր»,-ասվում է խմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության տեքստում:

20 Ապրիլ, 2021 12:51
103
; ;