«Հայաստան» համահայկական հիմնադրամը հյուրընկալել էր Հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ղեկավար Հարություն Սիմոնյանին, Ամստերդամի Սուրբ Հոգի առաքելական եկեղեցու տնօրեն Տիգրան Մղդեսյանին և պրոթեզավորման մասնագետ և Նիդերլանդների Հայաստան հիմնադրամի խորհրդական Գարիկ Խաչատրյանին: 

Քննարկվել են զինծառայողների պրոթեզավորման ընթացքը և ձեռքի պրոթեզների առաջիկա ձեռքբերման բանակցությունների արդյունքները: Նիդերլանդներից ժամանած հյուրերը ներկայացրել են մի շարք ծրագրային առաջարկներ, այդ թվում նաև զորացրված զինծառայողների վերապատրաստման ծրագրեր՝ աշխատանքային զբաղվածություն ապահովելու նպատակով:

Հիշեցնենք, որ Հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ջանքերով գնվել էր պրոթեզավորման ժամանակակից լաբորատորիա, որտեղ էլ այժմ կազմակերպվում է զինծառայողների պրոթեզավորման գործընթացը:

439