ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկանում ենք՝ երեկ հերթական իրավախախտումն է արձանագրվել մայրաքաղաքում։

Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը, որը հանրապետական նշանակության հուշարձան է։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առթիվ հաղորդում կներկայացնի ոստիկանություն։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայոթյուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայոթյուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

21 Ապրիլ, 2021 13:33
94
; ;