Այսօր Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը իր ճամպրուկներով լքեց նստավայրը եւ, ենթադրաբար, շարժվում է դեպի օդանավակայան,- հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Դեսպանի մեքենայի մեջ դրեցին երեք ճամպրուկ, որից հետո նա նստեց մեքենան եւ դուրս եկավ դարպասներից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ավելի ուշ ԱՄՆ դեսպանատունը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանությունում հաստատեց, որ դեսպանը «ճանապարհ է ընկնում Վաշինգտոն»:

 

Սալիվանը ապրիլի 20-ին հայտնել էր, որ այս շաբաթ կմեկնի Վաշինգտոն՝ խորհրդակցությունների համար: Նա հավելել էր, որ առաջիկա շաբաթներին կվերադառնա Մոսկվա՝ նախքան ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը:

22 Ապրիլ, 2021 11:51
423
; ;