«Սկզբնական շրջանում նախատեսված էր, որ անձը պարտադիր կերպով պետք է Արցախի հաշվառում ունենա, հետագայում փոփոխություն իրականացվեց, որ անկախ հաշվառման վայրից՝ իրականացվում է տվյալների հավաքագրում»,- ասաց ՊՆ հանձնաժողովի նիստում գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը, պարզաբանելով թշնամու վերահսկողությանն անցած տարածքներում հայկական սպայական կազմի գույքի փոխհատուցման հարցը։ Նա նշեց, որ կոնկրետ զինծառայողը, նախքան պատերազմի սկսվելը, պետք է 3 ամիս այնտեղ բնակված լինի։

«Համապատասխան տվյալների հավաքագրում է իրականացվել մեր բանակային ստորաբաժանումների, կորպուսների կողմից և պայմանավորվածություններ ենք ձեռք բերել կոնկրետ տեղական կառավարման մարմինների հետ Ադրբեջանի հսկողության տակ անցած բնակավայրերի, որոնք որ իրենց ցուցակներում ներառում են անձանց տվյալները, որոնք որոշակի ընթացակարգով փոխանցվում են մեր սոցապնախարարություն, և այնտեղից իրականացվում է վճարում 300․000 դրամ՝ ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվարկով»,- ասաց գնդապետ Ավետիսյանը, հավելելով, որ հիմա նորից իրականացվում է տվյալների ճշգրտում, քանի որ կան անձինք, որոնք դուրս էին մնացել»։ 

22 Ապրիլ, 2021 12:09
247
; ;