Հարցին՝ ինչ ընթացակարգով զոհվածի ընտանիքը, վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք կստանան փոխհատուցում, գնդապետ Ավետիսյանը պարզաբանեց․ «Զոհվածի պարագայում իրենց գտնում են, այսինքն՝ կոնկրետ խնդիրը դրված է։ Տարածքային կառավարության նախարարությունը բավականին օժանդակում է մեզ և այնտեղից իրենք գրում հավաքագրում են տվյալները»։

Հաշմանդամության առումով Ավետիսյանը ասաց. «Հաշվի առնելով իմ նշած հանգամանքը, որ անձինք երբեմն ընդհանուր հիվանդության կարգով են հաշմանդամություն ստացել, և որպեսզի իրենց նորից ներգրավել այդ գործընթացի մեջ, անհրաժեշտ է ամբողջ փաստաթղթաբանությունը»։ Նա նշեց, որ այդ փաստաթղթաբանության մասով ներքին լուրջ պրոբլեմներ ունեն և իրենց նախաձեռնությամբ համապատասխան գրություն են ուղարկել ԳՇՊ։

Գնդապետ Ավետիսյանը հավելեց․ «ԳՇՊ-ի հանձնարարությամբ՝ զորամասերի որոշակի արագ պարբերականությամբ մեզ են ուղարկում վիրավորում ստացած անձանց հանգամանքների վերաբերյալ զեկույցներ։ Այսինքն՝ կոնկրետ գալիս է մեզ, մենք դա վերահասցեագրում ենք կենտրոնական բժշկական հանձնաժողովին, որը իրավունք ունի և պարտավորթյուն անձին պատճառահետևանքային կապով արդեն զինհաշմանդամի կարգավիճակ տալու»։

 

 

22 Ապրիլ, 2021 13:14
84
; ;