ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ 1-ին կուրսի ուսանողները հյուրընկալվել են Բարձրագույն դատական խորհրդում:

Ապագա իրավաբանները նախ հնարավորություն են ունեցել ներկա լինել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ-ում ընթացող դռնբաց նիստին, ապա՝ հանդիպել խորհրդի անդամների հետ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամները, ողջունելով ապագա իրավաբանների դրսևորած հետաքրքրվածությունը խորհրդի գործունեության նկատմամբ, հակիրճ ներկայացրել են խորհրդի լիազորությունները, գործունեության առանձնահատկությունները: Ապագա իրավաբանները հետաքրքրվել են դատաիրավական բարեփոխումների գործընթացով, վեթինգի իրականացման գործիքակազմերով և մասնագիտական մի շարք այլ հարցերով:

Ճանաչողական այցի ավարտին ուսանողները նաև շրջել են Բարձրագույն դատական խորհրդի շենքում:

1171