Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Դատախազության մոտ այսօր տեղի ունեցածից ակնհայտ է դառնում, որ կամ Նիկոլ Փաշինյանը խելքը գլուխը կհավաքի եւ կարգուկանոն կհաստատի երկրում, կամ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը կվերածի Սիրիայի, ընդ որում՝ դեռ մինչեւ հունիսի 20-ի ընտրությունների օրը։ Ոնց որ Սիրիան ու Արցախը ռուսներն ու թուրքերը մեջ-մեջ արեցին, հիմա էլ  Հայաստանի Հանրապետությունն են պատրաստվում մեջ-մեջ անել - 5-րդ շարասյան օգնությամբ ու տկարամիտ ծայրահեղականներին մանիպուլացնելով ու երկիրը ապակայունացնելով։ Սա նաեւ Հայաստանը 20 տարի թալանած գանձագողերին չունեզրկելու եւ նրանց ձեռքում հսկայական ֆինանսական ու մեդիառեսուրսները թողնելու հետեւանքն է։ 

Արդեն նաեւ կասկած չունեմ, որ Ալիեւի կոշտ եւ սադրիչ հակահայ հայտարարությունները ու Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած խժդժությունները սինխրոնացված են Կրեմլում։ Թե բա «Լեռնահայաստան ենք հռչակելու»:

Ու նույն գործակալական ցանցը, որը Արցախյան պատերազմի ընթացքում դեմորալիզացնում էր հայկական զորքերին, ասելով թե իզուր եք կռվում - մեկ ա Նիկոլը հողերը տվել ա», հիմա էլ Սյունիքն է փորձում անջատել Հայաստանից, կեղծիք տարածելով, թե «Նիկոլը թուրքերին Մեղրիի միջանցքը տվել ա»։ 

Ու սա միայն ծաղիկներն են։ «Ռոմանտիկ» ու «հայրենասեր» նաիրիհունանյաններ էլի կան ու նրանք զինված են։ Օրենքի ողջ խստությամբ վճռական քայլեր կատարելու ժամանակն է։

11476