Կորոնավիրուսի պատճառով երկու ամսով հետաձգված «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ և մի քանի անակնկալ մատուցեց կինոմաններին։
«Օսկարը» մնում է մոլորակի ամենանշանակալի և ամենահեղինակավոր կինոմրցանակը։ «Օսկարի» արժանանալը համարվում է կինոյի աշխարհում ամենաբարձր նվաճումը:
Ներկայացնում ենք «Օսկար - 2021» - ի բոլոր դափնեկիրներին։
Լավագույն ֆիլմ ՝ «Քոչվորների երկիրը»

Լավագույն դերասան ՝ Էնթոնի Հոփքինս, «Հայրը»

Լավագույն դերասանուհի ՝ Ֆրենսիս Մակդորմանդ, «Քոչվորների երկիրը»

Երկրորդ պլանի լավագույն դերասան ՝ Դանիել Կալույա, «Հուդան և սև մեսիան»

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ՝ Յու Յոջոն, «Մինարի»

Լավագույն ռեժիսոր ՝ Քլոե Չժաո, «Քոչվորների երկիրը»

Լավագույն օրիգինալ սցենարը ՝ «Խոստումնալից աղջիկը»

Լավագույն արտասահմանյան կինոնկար ` «Եւս մեկ հատ», Դանիա
Լավագույն օպերատորական աշխատանք ՝ «Մանկ»
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ ՝ «Երկու հեռավոր օտարներ»

Լավագույն երգ ՝ Fight for You, «Հուդան և սև մեսիան»

Լավագույն ադապտացված սցենարը ՝ «Հայրը»
Լավագույն անիմացիոն ֆիլմ ՝ «Հոգի»
Լավագույն վավերագրական ֆիլմ ՝ «Իմ ուսուցիչը ութոտնուկ է»
Լավագույն կոմպոզիտոր ՝ «Հոգի»
Լավագույն ձայնը ՝ «Մետաղի ձայնը»
Լավագույն տեսողական էֆեկտներ ՝ «Փաստարկ»
Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում ՝ «Մա Ռեյնի. Բլյուզի մայրը»
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանքը ՝ «Մանկ»
Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ ՝ «Եթե ինչ-որ բան պատահի, ես սիրում եմ քեզ»
Մարիամ Գեւորգյան