Եվրահանձնաժողովը (ԵՀ) ապրիլի 26-ին պաշտոնապես հավաստել Է, որ դատարանում AstraZeneca-ի նկատմամբ հայց Է հարցուցել ԵՄ-ին պատվաստանյութի մատակարարումների պարտավորագրի խախտման համար: Ապրիլի 26-ին Բրյուսելում կայացած ճապազրույցում այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կեերսմակերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եվրահանձնաժողովն ապրիլի 23-ին AstraZeneca-ի դեմ հայց Է հարուցել պատվաստանյութի նախապատվերի համաձայնագրի խախտման հիման վրա: Պարտավորագրի առանձին դրույթներ չեն կատարվել, եւ ընկերությունը չի կարողացել ժամանակին մատակարարումների վերականգնման՝ վստահության արժանի ռազմավարություն տրամադրել»,- հայտարարել Է նա:

«Մեզ համար շատ կարեւոր Է, որ լինեն զգալի քանակությամբ դեղաչափերի արագ մատակարարումներ, որոնք իրավունք ունեն ստանալու ԵՄ-ի քաղաքացիները պատվաստանյութի նախապատվերի պարտավորագրով, ուստի Եվրահանձնաժողովը այդ հայցը հարուցել Է իր անունից եւ ԵՄ-ի 27 երկրների անունից»,- ասել Է նա: Առաջին եռամսյակում AstraZeneca-ն ԵՄ-ին Է մտակարարել 40 միլիոնից պակաս դեղաչափի պատրաստուկ պլանավորված 120 միլիոնի փոխարեն:

Եվրամիության մի շարք պետություններ հարակադրված են եղել վերանայելու պատվաստման իրենց ազգային պլանները պատվաստանյութերի թերամատակարարումների պատճառով: Եվրամիության պետությունների համար 400 միլիոն դեղաչափի պատվաստանյութի նախապատվերի պարտավորագիրը Եվրահանձնաժողովն AstraZeneca-ի հետ կնքել Է անացյալ տարվա օգոստոսին՝ այն բանից շատ առաջ, երբ շվեդա-բրիտանական ընկերությունն ավարտել Է պատվաստանյութի մշակումը: Իր հայտնվելուց հետո պատրաստուկն արագացված ընթացակարգով հավաստագրվել Է Եվրոպայի դեղորայքային պատրաստուկների գործակալության կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

261