Կյանքից հեռացել է Արցախյան առաջին պատերազմի ամենաառանցքային հրամանատարներից մեկը՝ աղվանական, ապա «Լեգեոն» ջոկատի հրամանատար, 44 օրյա պատերազմի ժամանակ հարավային ուղղություններից մեկի հրամանատար Սմբատ Հակոբյանը: Այս մասին տեղեկանում ենք Արամ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԵՐՔԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ...

Այսօր գնաց իր նահատակված զինակիցներին միանալու Արցախյան առաջին պատերազմի ամենաառաջին և ամենաառանցքային հրամանատարներից մեկը՝ աղվանական, ապա «Լեգեոն» ջոկատի հրամանատար, 44 օրյա պատերազմի ժամանակ հարավային ուղղություններից մեկի հրամանատար, իմ ամենահին մարտական ընկերը՝

ՍՄԲԱՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ։

Դժվար է պատկերացնել, որ առօրյա կյանքին ու ամենածանր մարտին նույն՝ պատանեկան խանդավառությամբ նայող մարտընկերս այլևս չկա։

Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ եղբայր»։

AraratNews.am-ի խմբագրակազմը ցավակցում է Սմբատ Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին:

3721