«Հաջորդ շաբաթվանից մենք կունենանք նաև շարժական թիմեր, որոնք քաղաքի բավականին բանուկ մասերում տեղակայված կլինեն և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին»,- այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, նշելով, որ պատվաստումների գործընթացը առաջնահերթ ունի առողջապահական նշանակություն:

«Այն միակ միջոցն է, որը օգնելու է վերջ դնելու այն մահերի աղետալի ընթացքին և հաջորդական ալիքները զսպելու և թույլ տալու, որպեսզի մենք, ի վերջո, այս թեման փակված համարենք:

Բոլոր այն պատվաստանյութերը, որոնք առկա են Հայաստանում, պաշտպանում են հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից: Ուզում եմ նշել, որ ռիսկը պատվաստանյութից՝ որևէ  թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության, գրեթե զրոյական է»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի պաշտոնակատարը կառավարության անդամներին ևս հորդորեց ակտիվ կերպով ներգրավվել պրոցեսին և իրենց օրինակով ցույց տալ, որ սա առաջնային կարևոր խնդիր է. «Ես ու պարոն Ավինյանը երեկ պատվաստվել ենք, ես ինձ զգում եմ շատ լավ և հույս ունեմ, որ այս օրինակը վարակիչ կլինի»։

502