Մոսկվայի արբիտրաժային դատարանը ավելի քան 55,1 միլիոն ռուբլու հայց է ստացել ընդդեմ Գրիգորի Լեպսվերիձեի, որը բոլորին հայտնի է Գրիգորի Լեպս բեմական անվամբ: Հայցվորը Totaloil ընկերությունն է:

Դատավոր Օլեսյա Դուբովիկի կողմից հայցվորի դիմումը քննարկվելուց հետո` դատարանը գործով վարույթ է հարուցել:

Երգչի ներկայացուցիչները տեղյակ չեն կատարվածից: Լեպսի տնօրեն Վլադիմիր Ուրյուպինը չկարողացավ պատասխանել լրագրողների հարցերին եւ հայտարարեց, որ ինքը «գաղափար չունի», թե ինչի մասին է խոսքը:

«Totaloil» ընկերությունը զբաղվում է վառելիքի վաճառքով: Այժմ իրավաբանական անձը սնանկ վիճակում է:

1193