Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացը մարզում էապես ակտիվացել է: Արդեն իսկ իրականացվել է 120 անձի պատվաստում, հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում սկսվել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման գործընթացը:

Պատվաստումներ առաջին հերթին ստանալու են սոցիալական պաշտպանության աշխատակիցները, բուժաշխատողները, 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, կամավորներ:

04 Մայիս, 2021 13:56
102
; ;