Մաքրման աշխատանքներ Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքներում

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում սկսվել են Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները:

Ծրագրի նպատակն է մեղմել ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքները՝ համատեղելով բնապահպանական միջոցառումները ժամանակավոր եկամուտ ստանալու հնարավորության հետ: Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Ծակքար և Լիճք համայքների բնակիչների կողմից իրականացվեցին Ծակքար և Լիճք գետերի մաքրման աշխատանքներ, որի արդյունքում հավաքվել է ավելի քան 12,000 կգ աղբ և 70 կգ վերամշակման ենթակա թափոն:

Ծրագիրը տրամադրում է ժամանակավոր աշխատանք և աշխատանքի դիմաց եկամուտ այն մարդկանց, ովքեր տուժել են համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից՝ նպաստելով Սևանա լճի և Սևանա լիճ թափվող գետերի էկոհամակարգերի վերականգնմանը:

Աշխատանքներն համակարգում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ):

Ծրագրին աջակցող տեղական գործընկերներն են «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) և «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունները:

04 Մայիս, 2021 14:01
82
; ;