Եվրոպայի խորհրդի երիտասարդական դեպարտամենտը սկսել է «Enter» առաջարկությունների նախագծի մշակման աշխատանքներում փորձագետներ ներգրավելու գործընթացը։

«Enter» նախագիծը ներդրվել է Եվրոպայի խորհրդի կողմից` խթանելու երիտասարդների, մասնավորապես` սոցիալական բացառման, խտրականության և բռնության ենթարկված անձանց սոցիալական իրավունքների հասանելիությունը` տեղական, ազգային և եվրոպական մի շարք միջամտություններով, որոնք մեկտեղում են երիտասարդական քաղաքականություն մշակողներին, երիտասարդական աշխատանքի ակտիվ դերակատարներին և առհասարակ երիտասարդներին։

Փորձագետների խումբն «Enter» նախագիծը տեղական մակարդակում իրականացնելու գործընթացում աջակցելու է տեղական իշխանություններին: Փորձագիտական խմբի անդամները պետք է լուծեն հետևյալ խնդիրները.

1. Կազմել ուղեցույց և զարգացնել գաղափարներ «Enter» նախագծի իրականացման համար: Կազմակերպել երկարաժամկետ ուսուցում երիտասարդ աշխատողների համար` հիմնվելով «Enter» նախագծի վերանայումից ստացված եզրակացությունների վրա:

2. Հանդես գալ «Enter» նախագծի իրականացման ուղղությամբ աշխատող տեղական իշխանությունների համար փորձագետների կամ խորհրդատուների դերում:

3. Աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին և տեղի երիտասարդ աշխատողներին` «Enter» նախագծի հետ անմիջական աշխատանքներում:

Դիմումների և նախագծի լեզուն անգլերեն է։ Դիմելու վերջնաժամկետն է 2021 թ.-ի մայիսի 12-ը:

Դիմելու գործընթացին և նախագծի այլ մանրամասներին  կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/8602:

05 Մայիս, 2021 10:30
139
; ;