Մայիսի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է «Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է աջակցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի տարածաշրջաններում բնակվող 100 անհատների, որոնք արցախյան իրադարձությունների արդյունքում հայտնվել են սոցիալական ծանր վիճակում:

Նախաձեռնության թիրախ խմբի անդամները հնարավորություն ունեն ստանալ՝

ծրագրավորման գիտելիքներ և հմտություններ.

հոգեբանական աջակցություն՝ խորհրդատվության կազմակերպում.

ֆինանսական կառավարման/հաշվապահական հաշվառման խորհրդատվության մատուցում:

Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից՝ «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, գործընկերներն են՝ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և Հայ օգնության ֆոնդը:

468