ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարությունում:

«Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանն անդրադարձել եմ կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստվման կարևորությանն ու անհրաժեշտությանը:

Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը:

Այս գործընթացը կարևոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլև մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում:

 

 

319