Կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի հերթական նիստում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսեց կորոնավիրուսի երրորդ ալիքի մեղմացման մասին․

«Մենք հիմա կարող ենք արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս, եւ կրկին կարող ենք արձանագրել, որ ժամանակը եւ դինամիկան բերում են այն համոզմունքի, որ մենք բավականին լավ ենք կառավարել ու կառավարում կորոնավիրուսի համավարակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը կոչ արեց կառավարությանը մեղադրող բոլոր անձանց հետեւել դինամիկային եւ իրավիճակի զարգացմանը, որը, նրա խոսքով, երբեք դուրս չի եկել վերահսկողությունից։ 

06 Մայիս, 2021 11:24
134
; ;