«Եվս մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց»,- այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, ներկայացնելով, թե ինչ են քննարկել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

«Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հրավային Կովկաս»,- ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատարը:

Արա Այվազյանը ընդգծեց, որ նման կարգավորման հիմքում պետք է ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այս տարածքներում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը:

Հիշեցնենք` պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 Նշենք` Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:

314