Կառավարությունը 2 մլրդ 942 մլն դրամով ավելացրեց ԿԳՄՍ նախարարության բյուջեն։

Գումարը կփոխանցվի Քաղաքաշինության կոմիտեին՝ 15 դպրոցի մոդուլային շենքերի շինաշխատանքները շարունակելու, Արմավիրի Արևիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման և 9 համայնքում նույն տիպի մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, շինաշխատանքները սկսելու համար:

164