SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 5-ին, Երևանում տեղի ունեցած խուլիգանության փաստով։ 

Ժամը 17։30-ից մինչև 18։10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ՝ 43-ամյա Միլենա Ղարախանյանը կոտրել է Իսահակյան 36 հասցեում գործող Գեղարվեստի ակադեմիայի դռան ապակիները, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և հնչեցել հայհոյանքներ։ 

Մինչ դեպքի վայրում հետաքննիչը զննություն էր կատարում, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են Մ. Ղարախանյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո նրան բաց են թողել։ 

Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն՝ պարզելու համար, թե ակադեմիային ինչքան վնաս է պատճառվել։ 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

06 Մայիս, 2021 15:31
180
; ;