Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը շնորհավորել է Սասեքսի դուքս արքայազն Հարիի և դքսուհի Մեգան Մարքլի որդու ծննդյան 2-րդ տարեդարձը։

Այս մասին նշված է արքայական ընտանիքի ինստագրամյան պաշտոնական էջում, որտեղ հրապարակվում են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի մասին նորություններ և նրա կողմից արվող հայտարարություններ։



Էջում հրապարակվել է Սասեքսների ընտանեկան լուսանկարը, որն արվել է 2 տարի առաջ։ Հրապարակմանը կից գրված է․ «Շնորհավորում ենք Արչի Մաունթբեթեն Վինձորին և ցանկանում շատ ուրախ 2-րդ տարեդարձ»։

«Շնորհավորում ենք Արչիին և ցանկանում շատ ուրախ 2-րդ տարեդարձ»,-այս մասին իրենց ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակված լուսանկարին կից գրել են արքայազն Ուլիյամն ու Քեյթ Միդլթոնը։

Շնորհավորանքներին միացել են նաև Ուելսի դուքս արքայազն Չարլզն ու նրա Կամիլան: Նրանք նույնպես իրենց ինստագրամի էջում այդ առիթով հրապարակում են արել:

06 Մայիս, 2021 16:25
206
; ;