2022 թվականից Պարեկային ծառայությունը կգործի Հայաստանի բոլոր մարզերում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:
 

«Նոր Պարեկային ծառայության հնգամսյա ուսուցմանը մասնակցող երիտասարդները պատրաստվում են պատասխանատու առաքելության իրականացմանը։

Դինամիկ դասընթացներ,

Թիմային ու գործնական պարապմունքներ,

Տակտիկական վարժություններ ու կրակային պատրաստականության ինտենսիվ դասեր։

Ծառայությունն իր նոր կրթությամբ ու հմտություններով «զինված» պարեկներով երևանաբնակ մեր քաղաքացիներին ներկայանա հուլիսից, իսկ արդեն 2022 թվականից Պարեկային ծառայությունը կգործի Հայաստանի բոլոր մարզերում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Բադասյանը։

378