Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն մայիսի 7-ին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժնով: Օգտագործվել է AstraZeneca բրիտանաշվեդական արտադրողի պատվաստանյութը։ Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է Facebook-ի իր էջում։

Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել բժիշկներին կորոնավիրուսի դեմ պայքարում նրանց ջանքերի համար եւ կոչ արել հանրապետության քաղաքացիներին հետեւել իր օրինակին:

 

1289