Նյու Յորքում Ամերիկայի հայ բժիշկների միության հետ հանդիպումից մեկ շաբաթ անց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է նաև միության առցանց հավաքին: Այս մասին տեղեկացնում է Հանձնակատարի գրասենյակը:

Հավաքի ընթացքում առողջապահական ոլորտի մասնագետներին հետ քննարկել են Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացման գործում նրանց մասնակցության կարևորությունն ու հայրենիքում գործունեության ամենաարդիական ուղղությունները: Սինանյանն ընդգծել է, որ սփյուռքահայ բժիշկները հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում եղել են թիկունքի  զինվորները: Զարեհ Սինանյանը հանդիպման ընթացքում պատասխանել է նաև մասնագետների հարցերին:

08 Մայիս, 2021 15:31
168
; ;