Ռուսական «Զենիթ»-ը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է  Transfermarkt.ru-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-ից: Հեռանալու առաջնային պատճառն այն է, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոմա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:

Ավելի վաղ լուրեր կային, որ իտալական «Յուվենտուս»-ը հետաքրքրված է Հայաստան ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով: «Յուվենտուս»-ն արդեն իսկ սկսել է բանակցություններ Մխիթարյանի ներկայացուցչի հետ: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը: Այժմ նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: Սակայն Մխիթարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել «Յուվենտուս»-ին:

Մայիսի 4-ին պարզ էր դարձել, որ Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն: «Ռոմա»-ի պայմանագիրը Մոուրինյոյի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Պորտուգալացի մասնագետը «Ռոմա»-ն կգլխավորի մրցաշրջանի ավարտին:

366