««Ցեֆտոնուս ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000 մգ, (25) ապակե սրվակ Պանֆարմա Զ. Ի., դու Կլարեյ-Լուտրե 35133, Ֆրանսիա» դեղի 306633 (պիտանիության ժամկետը՝ 31.10.2023թ.) սերիայի բացթողումից հետո իրականացված փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է որակի անհամապատասխանություն:

Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ աստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները`

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել դեղը ներմուծող «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍՊ ընկերությանը ժամանակավոր դադարեցնել «Ցեֆտոնուս ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000 մգ, (25) ապակե սրվակ, դեղի 306633 (պիտ․ ժամկետ՝ 31․10․2023թ.) սերիայի շրջանառությունը՝ մինչև լրացուցիչ փորձաքննության արդյունքների ավարտը։

Կարգադրագրերը տրվել են հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության փորձագիտական եզրակացությունը»։

08 Մայիս, 2021 20:41
631
; ;