2 օր է՝ Տավուշում ինչ-որ անծանոթ գիշերային այցելուներ են շրջում գյուղեգյուղ
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ծանոթս տեղյակ է պահում, որ 2 օր է՝ Տավուշում ինչ-որ անծանոթ գիշերային այցելուներ են շրջում գյուղեգյուղ, փորձում հանդիպել մարդկանց, որ գումարով ամեն մեկը 5 մարդ բերի Երևան՝ միտինգի։ Մի՞թե մեր ժողովուրդը թույլ կտա, որ մարդկանց ու երկրին ստրկացնող փողային բազարն ու խղճի, քվեի առուծախը, որից գոնե ազատվել էինք 2018-ին, նորից վերադառնան։ Մ՞իթե մարդիկ չեն հասկանալու, որ ինչ-որ խմբի իշխանության համար իրենց տրվող նման թուլափայերը հենց պատերազմում մե՛ր լավագույն դեպքում 20-րդ դարակեսի բանակի, իրենց, մեր «անվտանգության» ու կորցրած հազարավոր անգին կյանքերի փողն է, իսկ կորսված հայրենիքն ու սուրբ արյու՛նն էլ դրա համար մեր արժանի պատի՞ժը։ Հուսով եմ՝ հասկանում ենք…»։
09 Մայիս, 2021 03:30
3171
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
03 Հուլիս, 2026 22:57
Մխիթար Հայրապետյանն այցելել է Align Technology Armenia. քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
03 Հուլիս, 2026 22:52
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
03 Հուլիս, 2026 22:47