ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենան քիչ առաջ վթարի է ենթարկվել Երեւանի Խորենացի-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում:

ՀՀ ոստիկանությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնել են, որ ահազանգ են ստացել, որ նշված հատվածում միմյանց են բախվել «Նիսան» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, խումբն այս պահին դեպքի վայրում է, մանրամասները պարզվում են:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ 2 հոգի թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ: Ստեփանյանը դժվարացավ ասել՝ նրանք որ մեքենայի ուղեւորներ են: 

10 Մայիս, 2021 12:51
861
; ;