Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը 2021 թվականի մայիսի 18-20-ը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)։

Այդ մասին տեղեկացնում է e-gov.am-ը։

Գործուղման նպատակը «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը մասնակցելու, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ հանդիպում ունենալն է։

446