Քիչ առաջ կրակոց է հնչել Երևանում: ժամը  18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի դագաղների  փողոցում կրակոց է հնչել:

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, դեպքի  վայրն են ժամանել է ոստիկանության աշխատակացիները:  

Ոստիկանները պարզել են, որ  նշված վայրից մեկ հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում  հայտնաբերվել են արնանման հետքեր և մեկ կրակված պարկուճ:   

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնաիչ, 24-ամյա  Վաղինակ Բազեյանն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:    

Փաստի առթիվ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և  235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է աղբյուրը, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիները  հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել.

 «Մենակ կրակոցի ձայն լսեցինք, լավ ա միլիցեքը շուտ եկան ու ինչ-որ մի հատ ավտո տարան: Հաստատ կբռնեն էդ կրակողին,  իսկ վիրավորն էլ էս թաղում հայտնի Բաքսյոր Վաղոնա, ով  ձեռի հետ մոյկի գործա անում, քանի որ ունի սեփական ավտոլվացման կետ»,-ասել են նրանք:

Աղբյուրի տեղեկություններով ոստիկանության կենտրոնական բաժնի պահանվող հատուկ տարածք տեղափոխված ավտոմեքենան Toyota է և նշված ավտոմեքենայով են տարել հիվանդանոց: 

1954