ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետի պաշտոնկատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ: «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ:

 

1339