Սյունիքի մարզից ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով և բարձր ջերմությամբ
Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով ու բարձր ջերմությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Փոքրիկը նախ ընդունվել է Մեղրիի ԲԿ, ստացել առաջին բուժօգնություն, ապա ուղղաթիռով տեղափոխվել Երևան: Վիճակը ներկա պահին գնահատվում է միջին ծանրության:
Սանավիացիայի շնորհիվ երեխային հաջողվել է Երևան տեղափոխել 2.5 ժամվա ընթացքում, սովորական դեպքում դա կտևեր 16 ժամ, ինչն էլ թույլ է տվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին արագ անցնել բուժման պրոցեսին ու փրկել հերթական կյանքը»,- գրել է խոսնակը:
17 Մայիս, 2021 20:54
1819
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանին
14 Հոկտեմբեր, 2026 18:55
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ տեսանյութ
08 Հոկտեմբեր, 2026 18:47
Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12 Սեպտեմբեր, 2026 15:49
Վթարից տուժած 3 ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա. Գևորգ Դերձյան
01 Օգոստոս, 2020 20:44