Այսօր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի իր պաշտոնակից Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու Արցախում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մայիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, տարածաշրջանում եւ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը»,- ասել են ՌԴ ՊՆ-ում:


Մանրամասները չեն բացահայտվում։

17 Մայիս, 2021 17:54
334
; ;