Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանին Ադրբեջանի վերջին սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիային այդ հարցում արտահայտած հստակ դիրքորոշման և Հայաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար։

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերին։

265