«1921 թ. ապրիլի 26-ին՝ Տաթեւի համազանգեզուրյան 2-րդ համագումարում Սյունիքը հռչակվեց Լեռնահայաստանի Հանրապետություն։ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտն ու Հայաստանի ազգային արխիվը ապրիլի 26-ին Գորիսում կազմակերպել էին գիտաժողով՝ «Լեռնահայաստան-100» խորագրով։

«Երբ խոսում ենք անկախ պետականության մասին, մոռացության ենք տալիս, որ 1918-20 թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը 1920 թ. դեկտեմբերի 2-ի երեւանյան համաձայնագրով կործանվել է քեմալաբոլշեւիկյան համագործակցության արդյունքում, այնուամենայնիվ իրականության մեջ այլ փոխակերպումներով դեռ շարունակել է իր գոյությունը պահպանել մինչեւ 1921 թ. հուլիսի կեսերը»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

Մեկ դար առաջվա իրողությունները, ցավոք, արդիական են նաեւ մեր օրերում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր մենք ունենք անհրաժեշտ քաղաքական, ռազմական, հոգեբանական ներուժը, որպեսզի կարողանանք դիմագրավել ներկա մարտահրավերներին, պատմաբանը նկատեց, որ հայ ժողովուրդը իր բազմահազարամյա պատմության ընթացքում մղձավանջային դարաշրջաններ շատ է տեսել, բայց կարողացել է դրանք հաղթահարել։ Նա հիշատակեց դրանցից մի քանիսը՝ ցույց տալու համար հայերիս անկոտրում ոգին եւ ապրելու կամքը»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

728