Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Թուրինի «Յուվենտուսը»։

Իտալական «Միլանի» ֆուտբոլիստ Հաքան Չալխանօղլուն ամռանը կարող է փոխել ակումբը, չի բացառվում, որ թուրք ֆուտբոլիստին փոխարինի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Ակումբը դիտարկում է այդ տարբերակը։ Տեղեկությունը հայտնում է Tuttosport–ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան «Ռոմային» խնդրել է 5 մլն եվրո աշխատավարձով նոր պայմանագիր կնքել, սակայն հռոմեացիները պատրաստ չեն բավարարել նրա խնդրանքը:

Նշվում էր նաեւ, որ Ռայոլան սկսել է Մխիթարյանի ծառայություններն առաջարկել իտալական A Սերիայի այլ ակումբներին: Խոսքը, մասնավորապես, «Միլանի» մասին է:

Հաղորդվում էր նաեւ, որ հայ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Թուրինի «Յուվենտուսը»։

Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմայի» հետ պաշտոնապես պայմանագիր է կնքել 2020 թվականի օգոստոսին: Պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը։

 

Աղբյուր՝ armeniasputnik.am

1058